-
30.06.2014|
23:56
Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը երեկ ժամանել է Վրաստան` սկսելով իր այցը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներ. այցի ընթացքում նա մինչև հուլիսի 2-ը կլինի նաև Մոլդովայում և ՈՒկրաինայում:
-
30.06.2014|
20:32
Երբ սրանից քսան տարի առաջ Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու, հիշում ենք, թե ինչ աղմուկ-աղաղակ բարձրացավ այդ առթիվ ու ինչ պիտակավորումներ հնչեցին:
-
30.06.2014|
18:01
Օրերս լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել: Նման ինֆորմացիաները լարվածություն և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: Ինչպե՞ս պետք է տարբերակել ստույգ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Պաշտոնական ինֆորմացիա նման իրավիճակներում չի՞ տրամադրվում:
Այս հարցով դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:
-
30.06.2014|
17:49
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովը հուլիսի մեկին նիստ է գումարելու և քննարկելու է էլեկտրաէներիգիայի հարցը: Սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «սրտաճմլիկ հիմնավորումների», կրած ինչ-որ վնասների մասին հեքիաթները լսելուց և դրանց հավատալուց առաջ հարգարժան հանձնաժողովի նիստին պետք է նախորդեին շատ օբյեկտիվ և մանրակրկիտ ուսումնասիրություններն այդ ոլորտում:
-
30.06.2014|
16:33
Դոնեցկում զոհվել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության օպերատոր Անատոլի Կլյանը: 68-ամյա Կլյանը մահացել է որովայնի շրջանում ստացած վնասվածքից, հիվանդանոցի ճանապարհին:
-
30.06.2014|
16:29
ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի ծննդյան օրը շնորհավորել է նրան` հղելով Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարով բացիկն ու հետևյալ մաղթանքը.
-
30.06.2014|
16:27
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունիսի 22-28-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան ութ հազար կրակոց:
-
30.06.2014|
16:15
Գրական գործերին ու գրական տեղեկություններին մեր օրերում ընթերցողը ծանոթանում է ավելի շատ էլեկտրոնային կայքերի՞ միջոցով, թե՞ նախընտրում է գրքերն ու գրական պարբերականները:
-
30.06.2014|
16:08
Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցացիան և Հայկական Ալիանս Ֆրանսեզը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ, կազմակերպել են ֆրանսերեն դասավանդողներ 12-րդ ամենամյա սեմինարը, որին մասնակցել են Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, բուհերի և այլ ուսումնական հաստատությունների շուրջ 100 ուսուցիչներ և դասախոսներ:
-
30.06.2014|
16:02
Հայաստանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը, որին մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: